Այս տոնն անցկացվում է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ի (World Chess Federation, FIDE) որոշմամբ, քանի որ 1924թ.-ի հուլիսի 20-ին հիմնադրվել է այդ կազմակերպությունը:
Այս օրը ՖԻԴԵ-ի հովանավորությամբ անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և մրցումներ:
Շախմատի անվանումը ծագում է պարսկերեն «շախ» և «մատ» բառերից, ինչը թարգմանաբար նշանակում է «արքան մեռավ»: Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ 5-րդ դարում հայտնվել է շախմատի նախատիպը` չատուրանգա խաղը:
